Քիմ Քարդաշյանի մոտ գլխուղեղի անևրիզմա է ախտորոշվել

Բժիշկները հիվանդությունը կապել են սթրեսի բարձր մակարդակի հետ, իսկ հեռուստաաստղն իր առողջական վիճակի վատթարացման համար մեղադրում է նախկին ամուսնուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հեռուստաաստղ, գործարար և փաստաբան Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ իր մոտ ուղեղի անևրիզմա է հայտնաբերվել։ Ինչպես փոխանցում է CNN-ը, նա այդ մասին պատմել է «The Kardashians» շոուի նոր եթերաշրջանի գովազդում։
Հեռուստաաստղի խոսքով՝ բժիշկները հիվանդությունը կապել են սթրեսի հետ։ Քարդաշյանը բացատրել է, որ սթրեսի պատճառը եղել է ամուսնալուծությունը։ Նա նշել է, որ Քանյե Ուեսթի հետ հարաբերություններում հուզական լարվածություն է ունեցել, իսկ վերջին ժամանակաշրջանում իրեն անհանգստացնում է այն, որ Ուեսթի վարքը կարող է ազդել իրենց երեխաների վրա: Այդ ապրումների ֆոնին նրա մոտ սրվել է նաև պսորիազը։
Գլխուղեղային անևրիզման գլխուղեղային արտերիայի բարակ պատի պաթոլոգիական, տեղայնացված ուռուցիկություն է: Այս վիճակը կարող է հանգեցնել մշտական նյարդաբանական խանգարման և նույնիսկ սպառնալիք ներկայացնել հիվանդի կյանքի համար: