Մոսկվան և Բաքուն հակված են զարգացնել կապերը. Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի որոշ ասպեկտների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ օրակարգը` որպես հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում ունեցած երկխոսության շարունակություն՝
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, այսօր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ:
Հաստատվել է առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման փոխադարձ տրամադրվածությունը։
«Որպես հոկտեմբերի 9-ին Դուշանբեում անցկացված ԱՊՀ գագաթնաժողովի շարունակություն՝ այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր։ Հաստատվել է առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, էներգետիկայի և տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացման փոխադարձ տրամադրվածությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահներն անդրադարձել են նաև տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի որոշ ասպեկտների:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացրել, որն առաջինն էր Մոսկվայի և Բաքվի միջև առաջացած լարվածությունից հետո: