Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերը Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 110 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա խոցել են ավելի քան 110 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 111 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ռոստովի մարզի վրա խոցվել է 34 անօդաչու թռչող սարք, Բրյանսկի մարզի վրա՝ 25, Կալուգայի մարզի վրա՝ 11, Նովգորոդի մարզի վրա՝ 10, Բելգորոդի մարզի և Ղրիմի վրա՝ 7-ական, Տուլայի մարզի վրա՝ հինգ, Կրասնոդարի մարզի վրա՝ չորս, Վոլգոգրադի, Օրյոլի մարզերի վրա՝ երկուական, Լիպեցկի և Տվերի մարզերի, Մոսկվայի մարզի և Ազովի ծովի ջրերի վրայով՝ մեկական։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։