2025 թվականին ՀՀ ԶՈւ–ում արձանագրվել է մահվան 5 դեպք. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` դրական է այն փաստը, որ սպանության դեպք չի արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. 2025 թվականին ՀՀ զինված ուժերում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 5 մահվան դեպք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մահվան դեպքերից մեկը եղել է կայծակի հարվածի, մեկը՝ հոսանքահարման, 2-ը՝ առողջական խնդիրների պատճառով, և մեկը՝ ցավոք` ինքնասպանության»,–ասաց Պապիկյանը։
Նա ընդգծեց` դրական է այն փաստը, որ սպանության դեպք չի արձանագրել։ Ըստ նախարարի` դա իհարկե դրական տենդենցի մասին է խոսում, բայց իրենց չի ուրախացնում, քանի որ գրանցված դեպքերը մտահոգիչ են, և դրանց ուղղությամբ աշխատանք կա անելու, որպեսզի կարողանան բացառել նման իրավիճակների կրկնությունը։
Սահմանապահ զինվորի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ