ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինվորականների մարմինների փոխանակում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է «Վեստի» հեռուստաալիքը:
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինվորների 1000 մարմին և ուկրաինական կողմից ստացել 31 մարմին։
Նշենք, որ հունիսին Ռուսաստանն Ուկրաինային էր փոխանցել սպաների և զինծառայողների 6060 մարմին` փոխարենը ստանալով 78 զինծառայողի մարմին:
Հիշեցնենք` ռուսական և ուկրաինական պատվիրակությունների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 23-ին Ստամբուլում։ Մոսկվան և Կիևը ստամբուլյան բանակցությունների ընթացքում պայմանավորվել են փոխգործակցել հումանիտար հարցերի շուրջ։ Դրանց արդյունքում կողմերը գերիների և վիրավորների մի քանի փոխանակում են իրականացրել։ Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել նաև զոհված զինծառայողների հազարավոր մարմիններ։