ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է հոկտեմբերի 23-ին, ժամը 14:01-ին։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ տեղում աշխատում են նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Այլ տեղեկություններ այս պահին չկան։ Տեսանյութը` սոցցանցերից։