Կասկադի հատվածում Երևանի քաղաքապետարանի համար համալիր կկառուցվի․ ի՞նչ կառույցներ կլինեն

Երևանի քաղաքապետարանը հնարավորություն է տալու կառուցել մոտ 135 հազար քմ բիզնես նպատակներով կոմպլեքս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Կասկադի անավարտ հատվածում Երևանի քաղաքապետարանի համար կառուցվելու է մոտ 36.000 քմ տարածքով կոմպլեքս։ Այս մասին Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանն ասաց, որ պետք է այսօր գնա ՀՀ կառավարություն՝ մասնակցելու նիստին, որտեղ քննարկվելու է Կասկադի համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագիրը։
«Կոմպլեքսն ունենալու է 1000 տեղանոց հանդիսությունների դահլիճ, թանգարանային հատված, հասարակական հատվածներ։ Այդ ամբողջ հատվածը կառուցվելու է Երևանի քաղաքապետարանի համար։ Հարակից հատվածում Երևանի քաղաքապետարանը հնարավորություն է տալու կառուցել 125-135 հազար քմ բիզնես նպատակներով կոմպլեքս»,- նշեց Ավինյանը։
Նա հույս հայնտեց, որ 4-5 տարում արդեն վերջնական ավարտական նախագիծը կլինի։
Հենց մի ծավալ ավելացավ, կառույցը կմահանա․ Կասկադի հեղինակ–ճարտարապետը՝ նոր նախագծի մասին