Կանխվել է կալանավորված անձի փախուստը հիվանդանոցից

ՔԿՀ. Արխիվային լուսանկար
Քրեակատարողական ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ ,23 հոկտեմբերի – Sputnik. Կանխվել է կալանավորված անձի փախուստը հիվանդանոցից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
«Հոկտեմբերի 22-ին` ժամը 19։10-ի սահմաններում, հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը, թռչելով հիվանդանոցի պատուհանից, դիմել է փախուստի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քրեակատարողական ծառայողը մեկ նախազգուշական կրակոց է օդ արձակել, սակայն կալանավորված անձը չի ենթարկվել և անցնելով հիվանդանոցի դարպասից դեպի դուրս` շարունակել է փախուստը։
Ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքին` կանխելով նրա փախուստը։
Կալանավորված անձին ցուցաբերվել է բուժօգնություն, ըստ բժշկական գնահատման` նրա կյանքին վտանգ չի սպառնում։