ԵՄ-ում խոսակցություններ կան Ուկրաինայի բաժանման մասին․ Օրբան

Օրբանը դա անվանել է «հին գաղութային տրամաբանություն», ըստ որի՝ պետք է «քայքայել թուլացած երկրները» և հետո անմասն չմնալ դրանց բաժանումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինան կորցրել է իր ինքնիշխանությունը, և Եվրամիությունում արդեն քննարկվում է այդ երկրի բաժանման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում հակապատերազմական «Խաղաղության երթից» հետո Ազգային խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
Խոսելով ուկրաինական հակամարտությունը շարունակելու ԵՄ առաջնորդների ձգտման մասին՝ նա կարծիք է հայտնել, որ «Ուկրաինան արդեն վաղուց ինքնիշխան չէ, անկախ չէ և հաստատ ինքնուրույն չէ»:
«Նրա ճակատագիրն օտարների ձեռքում է»,-կարծում է Հունգարիայի ղեկավարը:
Նրա խոսքով՝ ԵՄ առաջնորդները խոսում են Ուկրաինային աջակցելու մասին և փորձում են «այն խցկել Եվրամիություն», բայց «Ուկրաինայի բաժանման հարցն արդեն օրակարգում է»: Օրբանը դա անվանել է «հին գաղութային տրամաբանություն», ըստ որի՝ պետք է «քայքայել թուլացած երկրները» և հետո անմասն չմնալ դրանց բաժանումից։