Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ևս 2 բնակավայրի նկատմամբ. ՊՆ

Ռուսական ստորաբաժանումները առաջխաղացում են ունեցել Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Պավլովկա և Դնեպրոպետրովսկի մարզի Իվանովկա գյուղերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գործողությունն իրականացրել է «Արևելք» զորախմբավորումը։
Պավլովկան գտնվում է Յանչուր գետի արևելյան ափին, Իվանովկան`Վոլչյա գետի հյուսիսային ափին՝ ԴԺՀ-ի սահմանի մոտ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։