Օմբուդսմենների եվրասիական դաշինքը կարող է ընդլայնվել

Արդեն օրակարգում է դաշինքին Շրի Լանկայի միանալու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտնել է, որ Օմբուդսմենների եվրասիական դաշինքը (ՕԵԴ) տարբեր մայրցամաքների օմբուդսմեններից դիմումներ է ստանում դաշինքին անդամակցելու համար, և առաջարկել է բոլոր ցանկացողների ընդգրկման նպատակով ձևավորել ՕԵԴ+ ձևաչափը:
«Մեր դաշինքին միանալու հայտեր ենք ստանում նաև Եվրասիա աշխարհամասում չգտնվող պետությունների օմբուդսմեններից։ Ըստ այդմ, գուցե, արժե մեր կառույցն անվանել ՕԵԴ+՝ դա հնարավորություն կտա դաշինքին լիիրավ անդամակցել այնպիսի ակտիվ օմբուդսմենների, ինչպիսիք են Ինդոնեզիայի և այլ պետությունների ներկայացուցիչները», - ասել է Մոսկալկովան ՕԵԴ-ի՝ Մոսկվայում ընթացող 10-րդ նիստի ընթացքում:
Մոսկալկովան Եվրասիական օմբուդսմենների դաշինքի անդամներին հրավիրել է մասնակցելու թեմատիկ սեմինարների և թրենինգների, այդ թվում՝ ՌԴ նախագահի աջակցությամբ Մոսկվայում գործող մարդու իրավունքների գիտաուսումնական կենտրոնի հարթակում։
ՕԵԴ-ի՝ Մոսկվայում ընթացող 10-րդ նիստը
Նշենք, որ ՕԵԴ-ի 10-րդ նիստում ավելի քան 60 պետությունների ներկայացուցիչներ դժվարամատչելի, հեռավոր և գյուղական վայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության արդիական խնդիրների շուրջ հաջողությամբ փորձի փոխականում են իրականացրել:
Հավելենք, որ Հայաստանից նիստին մասնակցում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության գլխավոր վարչության պետ Վլադիմիր Հովհաննիսյանը: