ՀՀ նախագահը զինկոմիսար և բանակային կորպուսի հրամանատարի տեղակալներ է նշանակել

ՀՀ ՊՆ
Նշանակումները կատարվել են՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով այսօր բարձրաստիճան զինվորական նշանակումներ են արվել՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։
Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրերից տեղեկանում ենք, որ գնդապետ Գևորգ Մխեյանը նշանակվել է հանրապետական զինվորական կոմիսար։
Գևորգ Մխեյանը
Գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ–կորպուսի հրամանատարի տեղակալ, իսկ գնդապետ Արծվիկ Գրիգորյանը՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
Գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը
Հավելենք, որ Գևորգ Մխեյանն այս տարվա մարտին նշանակվել էր զինվորական կոմիսարի պարտականությունները կատարող։ Մինչ այդ շուրջ 2 տարի զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատարն էր Արեն Սարգսյանը։
Արծվիկ Գրիգորյանը