Հոգևորականներին վերագրվող հեռախոսազրույցների փաստով քննչական կոմիտեն երեկ հարցաքննել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին։
Գյումրիում 37 ձերբակալվածներից 29-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, հայտնում է քննչական կոմիտեն։
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններին մասնակցելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածներով։