Շրի Լանկայի գեղեցկուհու կորած թագը գտնվել է

Գեղեցկուհին զբոսաշրջային սպասարկման կենտրոն է դիմել, երբ հայտնաբերել է, որ թագն ու մուգ կանաչ զգեստը մոռացել է տաքսիում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Միսս Տիեզերք Շրի Լանկա» մրցույթի հաղթող Լիհաշա Լինդսի Ուայթին վերադարձրել են Բանգկոկի տաքսիում մոռացած թագը։ Տեղեկությունը հայտնում է «Khaosod» թաիլանդական թերթը։
27-ամյա Լիհաշան իր երկիրը պետք է ներկայացնի «Միսս Տիեզերք» մրցույթում, որը կանցկացվի Թաիլանդում նոյեմբերի 21-ին։
Միջադեպի մասին հաղորդումը ներկայացվել է հանգստյան օրը, երբ տաքսու գրասենյակը փակ է եղել, վարորդի հետ հաջողվել է կապ հաստատել հաջորդ օրը։ Նա մեքենայում մնացած իրերը հոկտեմբերի 20-ին վերադարձրել է զբոսաշրջային ոստիկանության Բանգկոկի հարավային կայարանում։
Լիհաշա Լինդսի Ուայթը երախտագիտություն է հայտնել. «Թաիլանդը անվտանգ երկիր է, որտեղ ոստիկանները հոգ են տանում զբոսաշրջիկների մասին»։
27-ամյա Լիհաշան հաջողակ ձեռնարկատեր է, Կոլոմբոյի միջազգային դպրոցի շրջանավարտ, ընտանեկան բիզնեսի և բարեգործական հիմնադրամի ղեկավար։ Այժմ գտնվում է Թաիլանդում «Միսս Տիեզերք» մրցույթին մասնակցելու համար։
«Միսս աշխարհ- 2025» մրցույթում հաղթել է թաիլանդցի գեղեցկուհին