ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) դարձավ Մ23 աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Սա Հայաստանի առաջին մեդալն է Սերբիայում անցկացվող մրցաշարում:
Ռազմիկ Քուրդյանը դարձավ Մ23 աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Այսօր մրցագորգ են դուրս եկել նաև Գասպար Տերտերյանն ու Արշակ Գեղամյանը։
Գասպար Տերտերյանը (72 կգ) հավասար պայքարում 1:1 հաշվով զիջել է իրանցի ըմբիշին և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Արշակ Գեղամյանը (97 կգ) սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել:
Մ23 աշխարհի առաջնությունն անցկացվում է Սերբիայի Նովի Սադ քաղաքում։