Ֆրանսիացի ոստիկանները 2025 թվականի հոկտեմբերի 9-ի կողոպուտից հետո կանգնած են Լուվրի դիմաց։
Բենզասղոցներով զինված գողերը թանգարանի բակ են մտել սկուտերով և անհրաժեշտ տարածք հասնելու համար օգտվել են բեռնատար վերելակից
Հորտենզիա թագուհու թագը, որը Լուվրից գողացել են 2025 թվականի հոկտեմբերին։ Այն ստեղծվել է 19-րդ դարի սկզբին։
Թագը զարդարված է 24 շափյուղայով և 1083 ադամանդով։
1972 թվականի սեպտեմբերի 4-ին Մոնրեալի գեղարվեստի թանգարանում տեղի է ունեցել Կանադայի պատմության մեջ արվեստի ստեղծագործության ամենամեծ կողոպուտը. հանցագործները սողոսկել են լուսային դիտահորով՝ անցնելով անսարք ազդանշանային համակարգի կողքով և գողացել 2 միլիոն դոլար արժողության նկարներ ու արվեստի այլ իրեր:
Գողերը հեռացել են կողային դռնով (ցույց է տրված լուսանկարում)՝ կապկպելով թանգարանի երեք պահակներին։
Դատարկ շրջանակ, որից գողերը հանել են Ռեմբրանդտի «Փոթորիկ Գալիլեայի ծովում» կտավը։
Համաշխարհային պատմության մեջ արվեստի և մասնավոր սեփականության այս ամենամեծ գողությունը տեղի է ունեցել Բոստոնում 1990 թվականի մարտի 18-ին: Գողերը Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանից գողացել են 300 միլիոն դոլար ընդհանուր արժողության 13 ստեղծագործություն
2017 թվականին Գերմանիայի Կարլսրուե քաղաքի ազգային թանգարանից գողացել են 367 ադամանդներով զարդարված թագ՝ 1,31 մլն դոլար արժողությամբ:
Բադենի վերջին մեծ դքսուհի, արքայադուստր Հիլդա ֆոն Բադենին պատկանող զարդը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին
Բրիտանական թանգարանը հայտարարել է մոտ 2000 արտեֆակտի կորստի մասին:
Թանգարանի աշխատակիցները հետաքննություն են սկսել, երբ պարզել են, որ գողացված իրերը, ներառյալ մինչև 50 000 ֆունտ արժողությամբ ոսկյա զարդերը, eBay-ում վաճառվել են ընդամենը 40 ֆունտով։
Արվեստի գործերի գողության ամենահայտնի դեպքը տեղի է ունեցել 1911 թվականի օգոստոսի 21-ին, երբ «Մոնա Լիզա» կտավը։
Լուվրից գողացել է Վինչենցո Պերուջա անունով աշխատակիցը։ Նրան բռնել են երկու տարի անց։ Պերուջան, մտնելով թանգարան և տեսնելով, որ «Մոնա Լիզայի» ցուցասրահում ո՛չ պահակ կա, ո՛չ այցելու, նկարը հանել է շրջանակից, դրել թևիտակ և դուրս եկել Լուվրից։
2019 թվականի նոյեմբերի 25-ին կողոպտել են Գերմանիայի Դրեզդեն քաղաքի Դրեզդեն ամրոցի «Կանաչ կամար» թանգարանը։
Հանցագործներն ավելի քան 100 զարդ են տարել, այդ թվում՝ 62 կարատանոց Dresden White Diamond սպիտակ ադամանդը։
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում գտնվող ազգային պատկերասրահից 1994 թվականին գողացել են Էդվարդ Մունկի «Ճիչը»։
կտավը, որը վերադարձնելու համար պահանջել են 1 մլն ԱՄՆ դոլար, սակայն կառավարությունն ու պատկերասրահը հրաժարվել են հետ գնել: Նկարը հայտնաբերվել է Օսլոյի «Aasgaardstrand» հյուրանոցում։
2025 թվականի սեպտեմբերին Կահիրեի ազգային թանգարանից անհետացել է 3000-ամյա ոսկյա ապարանջանը, որը պատկանում էր Ամենհոտեպ փարավոնին։
Թանգարանի աշխատակցուհին 600 գրամանոց ապարանջանը 180 հազար ֆունտով վաճառել է ոսկերչական խանութի տիրոջը, որից հետո անգին զարդը հալեցվել է։
Լոնդոնի պատկերասրահից գողացել են 8 կտավ՝ Ռեմբրանդտի և Ռուբենսի 3-ական, Ադամ Էլսհայմերի և Գերիտ Դոուի 1-ական ստեղծագործություններ։
Ընդհանուր արժեքը գնահատվել է 1,5 միլիոն ֆունտ ստեռլինգ. գողոնը հայտնաբերվել է 1967 թվականի հունվարի 4-ին:
Ստեֆան Բրայթվիզերը (աջից) 1995-2001 թվականներին Եվրոպայի 172 թանգարաններից կատարել է 240 գողություն ու դարձել ամենահաջողակ գողը. գողոնի ընդհանուր արժեքը կազմում է 1,4 միլիարդ դոլար:
Յուրաքանչյուր հանցագործությունից հետո գող-մատուցողն այցելել է մորը և նրա տան պատերից կախել համաշխարհային գլուխգործոցները։ Իմանալով որդու ձերբակալության մասին՝ մայրը սառնասրտորեն ոչնչացրել է ամբողջ գողոնը, որի մեջ եղել են հազվագյուտ զենքեր, հին ծաղկամաններ, երաժշտական գործիքներ և հայտնի նկարիչների կտավներ
2017 թվականին նորվեգական Բերգեն քաղաքի համալսարանական թանգարանից անհետացել է վիկինգների դարաշրջանի 400 ցուցանմուշ:
Գողերը 7-րդ հարկում գտնվող թանգարան են բարձրացել շենքի ճակատի փայտամածերի օգնությամբ։ Հանցագործությունը դեռ չի բացահայտվել
563 կարատանոց «Հնդկաստանի աստղ» շափյուղան գողացել են նյույորքյան Բնական պատմության ամերիկյան թանգարանի ցուցասրահից 1964 թվականին:
Հանցագործները վթարային սանդուղքին են հասել կիսաբաց լուսամուտից, ապակու կտրիչով բացել ցուցափեղկերը։ Հանցագործները ձերբակալվել են 2 օր անց։
1927 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանից անհետացան գեղարվեստական մեծ արժեք ունեցող հինգ նկարներ:
Գողոնի որոնումը տևեց մի քանի տարի։ Ամենից շատ տուժել էր Տիցիանի «Էկս Նոմո» նկարը, որով գողը փաթաթել էր Ռեմբրանդտի կտավը։