ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում 55 ուկրաինական դրոն են խոցել Ռուսաստանի շրջանների վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 55 անօդաչու թռչող սարք, որից 34-ը` Ռոստովի մարզի տարածքում, 6–ը` Վորոնեժի մարզի տարածքում։ Դրանից բացի երեքական ԱԹՍ ոչնչացվել է Կրասնոդարի երկրամասի և Լիպեցկի մարզի տարածքներում, երկուսը` Ղրիմի Հանրապետության տարածքում և յոթը` Սև ծովի ջրատարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։