ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ Լենինո բնակավայրը, հաղորդում է ՌԴ ՊՆ–ն։
«Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Լենինո բնակավայրը»,– ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։