Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի հետ

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկխոսությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության և ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ նույնական մոտեցումների վրա, Վատիկանում հանդիպման ժամանակ նշել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի հետ
Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ նշել է, որ իր համար պատիվ էր մասնակցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը՝ հավելելով, որ նրա կյանքը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ տառապանքի ժամանակներում հավատքն ու քաջությունը կարող են հաղթահարել դժվարությունները։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, կարևորել հումանիտար խնդիրների հասցեագրումը: