Գյումրու համայնքապետարան մեծ թվով ուժայիններ են ներխուժել։ «Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջ»–ում հրապարակվել են ուժայինների ներխուժման կադրերը։
«Նրանց նպատակը, ըստ նախնական տեղեկությունների, քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելն է»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայինները ներխուժել են Գյումրու քաղաքապետարան։ Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել քաղաքապետարանի մոտ։