ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու համայնքապետարանում քննչական գործողություններ ենիրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայինները ներխուժել են Գյումրու քաղաքապետարան։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում Գյումրու համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ, այս պահին այլ տեղեկություններ չենք կարող հաղորդել»,- ասաց Օհանջանյանը։
Abc media-ի տեղեկություններով՝ 60-70 ուժայիններ մուտք են գործել քաղաքապետարան, ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Գյումրու քաղաքապետարան են ներխուժել 6-րդ վարչության աշխատակիցները։