Գազայում ավելի քան 500 մարդ է մահացել սովից 2025 թվականի սկզբից ի վեր. ԱՀԿ

ԱՀԿ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ներկայումս Գազայի հատվածում գործում է կայունացման 4 կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Գազայում ավելի քան 500 մարդ է մահացել սովից 2025 թվականի սկզբից ի վեր, ընդլայնված օգնության հասանելիություն է անհրաժեշտ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Ժազարևիչը։
«Միայն 2025 թվականին ավելի քան 500 մարդ է մահացել թերսնման հետևանքով։ Ներկայումս ընդամենը չորս կայունացման կենտրոն է գործում։ Մարդասիրական օգնության հասանելիության և հոսքի բարելավումը կօգնի մեզ մատակարարումներ ապահովել և ընդլայնել բուժման կենտրոնները Գազայի հյուսիսում»,-ասել է նա:
ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության տվյալներով՝ Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Գազայի հատվածում սպանվել է 66 288 մարդ, այդ թվում՝ 18 430 երեխա: Սպանվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն օգոստոսի 22-ին առաջին անգամ հայտարարել է պաղեստինյան տարածաշրջանում աղետալի սովի մասին: Գնահատման համաձայն՝ սեպտեմբերի վերջին Գազայի հատվածում ավելի քան 640 հազար մարդ կբախվի պարենի պակասի աղետալի մակարդակի, ինչը IPC-ի դասակարգման համաձայն հինգերորդ փուլն է համարվում: