Արևը հանդարտվում է. բռնկումների ակտիվությունը կայունացել է

Նախորդ օրվա ընթացքում գեոմագնիսական իրավիճակը հանդարտ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արեգակնային բռնկումների ակտիվությունն այսօր գրեթե լիովին կկայունանա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Գեոմագնիսական իրավիճակը հանգիստ է՝ թույլ մնացորդային բռնկումների ցածր հավանականությամբ։ Բռնկումների ակտիվությունը լիակատար կայունացման է մոտենում», – ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում գեոմագնիսական իրավիճակը հանգիստ է եղել, բռնկումների ակտիվությունն էլ` չափավոր բարձր, բայց վտանգ չի ներկայացրել Երկրի համար։