Իրավապահները մտել են Գյումրու քաղաքապետարան

Ըստ որոշ տեղեկությունների` ձերբակալվել է Գյումրու քաղաքապետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` իրավապահները մտել են Գյումրու քաղաքապետարան։
Այս պահին հայտնի չէ, թե գործողություններն ինչ գործի շրջանակում են իրականացնում։
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ ձերբակալվել է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը։