ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Այսօր գեոմագնիսական իրավիճակը չափավոր անհանգիստ կլինի, հնարավոր են թույլ մագնիսական փոթորիկներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Գեոմագնիսական իրավիճակը չափավոր խախտված է՝ թույլ մագնիսական փոթորիկների հնարավորությամբ։ Բռնկումների ակտիվությունը կմնա բարձր՝ նվազման միտումով (Երկրի համար վտանգ չկա)», - հաղորդվում է լաբորատորիայի Telegram ալիքում։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Երկրի վրա դիտվել են G1-G2 (թույլ և միջին) մակարդակի մագնիսական փոթորիկներ: Արեգակի բռնկումների ակտիվությունը զգալիորեն բարձրացել էր, սակայն նվազել է և որևէ վտանգ չի ներկայացնում Երկրի համար: