Սիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. 4 մարդ հոսպիտալացվել է

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Սիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը։ Չորս մարդ տուժել են, նրանց տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հոկտեմբերի 19-ին, ժամը 09։32-ին։ Հայտնել են, որ «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 39-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 15 մ)»,–ասված է հայտարարության մեջ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: