Իսրայելը լայնածավալ զորավարժություններ է սկսում Լիբանանի հետ սահմանին

Իսրայելական տանկ. Արխիվային լուսանկար
Զորավարժություններին մասնակցում են տարբեր տեսակի զորքեր և միջոցներ, այդ թվում՝ մարտական ​​ավիացիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հոկտեմբերի 19 — Sputnik. Իսրայելի բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսում Լիբանանի հետ սահմանին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Զորավարժությունները կտևեն հինգ օր, այդ ընթացքում կմշակվեն տարբեր սցենարներ, այդ թվում՝ տարածքային պաշտպանություն և անմիջական սպառնալիքներին արձագանք։
Իսրայելի պաշտպանության բանակը զգուշացրել է մոտակա տարածքների բնակիչներին, որ զորավարժությունների ժամանակ կարող են լսվել պայթյուններ։
Ցամաքային զինատեսակներից բացի, զորավարժություններում կներառվեն մարտական ​​ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և ռազմածովային ուժեր։