Գազայում Իսրայելի հարվածի հետևանքով ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ստորաբաժանման հրամանատար է զոհվել

Ավելի վաղ Նեթանյահուն Իսրայելի ռազմական ղեկավարությանը հանձնարարել էր Գազայի հատվածում «վճռական միջոցներ ձեռնարկել ահաբեկչական թիրախների դեմ»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Գազայի հատվածի կենտրոնական մասում Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է «Ալ Քասամ» բրիգադի ստորաբաժանումներից մեկի հրամանատարը, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Այսօր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ հանձնարարել է Իսրայելի ռազմական ղեկավարությանը «վճռական միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում ահաբեկչական թիրախների դեմ» պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումներից հետո:
«Սպանվել է «Գազաի հյուսիս» բրիգադի «Ալ Նուխբա» վաշտի հրամանատար Յահյա ալ Մաբհուհին», - ասել են աղբյուրները՝ հավելելով, որ նա սպանվել է կիսաէքսկլավի կենտրոնական մասում գտնվող Ազ-Զավայդա քաղաքի սրճարանի վրա իսրայելական հարվածի ժամանակ։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։ Համաձայնագրի շրջանակներում շարժումն ազատ է արձակել 20 պատանդների, որոնք Գազայում պահվում էին 2023-ի հոկտեմբերի 7-ից։ Սա նշանակում է, որ Իսրայելի բոլոր պատանդներն ազատ են արձակվել։ Պաղեստինի բանտարկյալների հարցերով լրատվամիջոցների գրասենյակը հաստատել է, որ Իսրայելի իշխանությունները, համաձայնագրի համաձայն, ազատ են արձակել Գազայի հատվածից վերադարձած 1718 բանտարկյալների, ինչպես նաև 250 պաղեստինցի բանտարկյալների, որոնք դատապարտվել էին ցմահ բանտարկության կամ երկարատև ազատազրկման: