ԵՐԵՎԱՆ, հոկտեմբերի 19 — Sputnik. Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին Ազգային ծառայության կենտրոնի վրա կիբեռհարձակման համար, որը կարող էր խափանել կապի ցանցերը, ֆինանսական և տրանսպորտային համակարգերը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Չինաստանի պետական անվտանգության նախարարությունը նշել է, որ հարձակումը հետ է մղվել։
«ԱՄՆ-ը, լինելով գող, գոռում է՝ «բռնե՛ք գողին», անընդհատ չափազանցնում է «չինական կիբեռսպառնալիքի տեսությունը», ստիպում է այլ երկրներին ուռճացնել այսպես կոչված «չինական հաքերային հարձակումները», պատժամիջոցներ է կիրառում չինական ընկերությունների նկատմամբ և հետապնդում չինացի քաղաքացիներին՝ հանրությանը մոլորեցնելու և ճշմարտությունը խեղաթյուրելու անօգուտ փորձով», - ասվում է հայտարարության մեջ։
Չինական գործակալությունը ԱՄՆ-ն անվանել է իսկական «հաքերային կայսրություն» և կիբեռտարածության մեջ քաոսի հիմնական աղբյուր՝ նշելով, որ վերջին տարիներին ամերիկացիները հաճախակի կիբեռհարձակումներ են իրականացրել Չինաստանի, Հարավարևելյան Ասիայի, Եվրոպայի և Հարավային Ամերիկայի երկրների դեմ։