ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Բելգորոդի մարզի Բորիսովկա գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մարտական առաջադրանքի ժամանակ զոհվել է «Օրլան» ստորաբաժանման մեկ անդամ, վիրավորվել են չորսը։ Այս մասին հայտարարել է մարզի մազպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Վոլոկոնովսկի շրջանի Բորիսովկա գյուղում մարտական առաջադրանք կատարելիս «Օրլան» ստորաբաժանման մեկ զինծառայող զոհվել է, իսկ չորսը՝ վիրավորվել՝ FPV անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով», - գրել է Գլադկովը իր Telegram ալիքում։
Նահանգապետը նշել է, որ երեք զինվոր տեղափոխվել են Վալույի կենտրոնական շրջանային հիվանդանոց, իսկ մեկը՝ Վոլոկոնովսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Վիրավորները ստանում են անհրաժեշտ ողջ օգնությունը։
«Օրլան» մասնագիտացված պետական ունիտար ձեռնարկությունը (ՊՊՁ) համագործակցում է Ռուսաստանի Ազգային գվարդիայի հետ և իրականացնում է տարածաշրջանի բնակչության և կարևոր օբյեկտների պաշտպանության առաջադրանքներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։