Ակումբի նախաձեռնությունն է. գործակալը՝ Տիկնիզյանի սերբական քաղաքացիություն ստանալու մասին

Նաիր Տիկնիզյանը. Արխիվային լուսանկար
Տիկնիզյանն այս տարվա հունիսին երեք տարվա պայմանագիր է կնքել սերբական ակումբի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Սերբիայի քաղաքացիություն է ստացել ակումբի նախաձեռնությամբ, որի կազմում հանդես է գալիս: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել «Լոկոմոտիվից» հունիսի 1-ին՝ կնքելով 3 տարվա պայմանագիր: Սեպտեմբերի վերջին նա դարձել է Սերբիայի քաղաքացի։
«Նախաձեռնողն ակումբն է եղել, դա կապված է լեգեոներների սահմանափակման հետ։ Եթե արել են, ուրեմն նա դրական է վերաբերվել դրան», - ասել է Կլյուևը։
Նշենք, որ 2025/2026 մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը տարբեր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման՝ կատարելով մեկ գոլային փոխանցում:
Սպերցյանը հոբելյանական 50-րդ գոլն է խփել ռուսական ակումբի կազմում