ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ժելեզնի Պորտ գյուղի վրա ուկրաինական ԱԹՍ–ների գիշերային հարձակման հետևանքով ամուսնական զույգ է զոհվել։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն:
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքները
© Photo : губернатор Херсонской области Сальдо
«Անցած գիշեր Գոլոպրիստանսկի շրջանի Ժելեզնի Պորտ գյուղի վրա ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով զոհվել է ամուսնական զույգ՝ 66-ամյա տղամարդ և 65-ամյա կին, որոնք բնակվում էին տարհանվածների ժամանակավոր տեղակայման կետում»,- գրել է Սալդոն Telegram-ում:
Նա հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել բնակելի հատվածին, ինչի հետևանքով վնասվել են տեղի բնակիչների տները:
© Photo : губернатор Херсонской области Сальдо
Հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ալյոշկիի բնակելի հատվածի գնդակոծության հետևանքով երեք մարդ է զոհվել՝ երկու մեծահասակ և 10 տարեկան երեխա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։