ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Պլեշչեևկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումներն ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պլեշչեևկա բնակավայրը», – ասվում է հրապարակման մեջ:
Բացի այդ, Ռուսաստանի զինուժը Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, ԱԹՍ–ների օպերատորների պատրաստման կենտրոն և Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ կայան է խոցել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։