ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վատիկան։ Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կգտնվի Սուրբ աթոռում»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հոկտեմբերի 19-ին նա Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ պապի հանդիսապետությամբ:
«Այցի շրջանակում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը»,– հավելել է Բաղդասարյանը:
Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ: