Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռազմական թղթակից Իվան Զուևը զոհվել է Զապորոժիեի շրջանում, Յուրի Վոյտկևիչը վիրավոր է

Զուևը զոհվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Իվան Զուևը զոհվել է Զապորոժիեի մարզում՝ լրագրողական առաջադրանք կատարելիս, ծանր վիրավորվել է ռազմական թղթակից Յուրի Վոյտկևիչը։
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Զուևը զոհվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:
Իվան Զուևը մի քանի տարի աշխատել է ՌԻԱ Նովոստիում, նա պրոֆեսիոնալիզմի համար բազմիցս պարգևատրվել է գերատեսչական և պետական պարգևներով: Մարտ ամսին Զուևին շնորհակալություն էր հայտարարել ՌԴ նախագահը։
Յուրի Վոյտկևիչը երկար տարիներ աշխատել է ՌԻԱ Նովոստիում, բազմիցս լուսաբանել է զինված հակամարտությունները թեժ կետերում: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի (որի կազմում է ՌԻԱ Նովոստին) կոլեկտիվը անկեղծ ցավակցություն է հայտնում և սգում է Իվանի հարազատների և մտերիմների հետ միասին: Միաժամանակ շուտափույթ ապաքինում է մաղթում մեր գործընկեր Յուրային։
Ավելի վաղ Կիևի ռեժիմի զոհ էին դարձել ՌԻԱ Նովոստիի թղթակիցներ Անդրեյ Ստենինը և Ռոստիսլավ Ժուրավլյովը: