ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Նախորդ օրվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ–ն մոտ 120 անօդաչուով գրոհել է Բելգորոդի մարզը՝ երկու մարդ է զոհվել, ութը` վիրավորել, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի խոսքով՝ անցած մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի հարվածների տակ են ընկել մարզի ութ շրջանների 43 բնակավայրեր։ 11 արկ է արձակվել, գրանցվել է 119 անօդաչուների հարձակում, որոնցից 51-ը խոցվել են և ճնշվել մարզի տարածքի վրա։
Հաշվետու ժամանակահատվածում ավերածություններ են գրանցվել 20 մասնավոր տնային տնտեսություններում, ձեռնարկությունում, երեք առևտրային և մեկ սոցիալական օբյեկտներում, երեք գյուղատնտեսական ձեռնարկություններում, մեկ ենթակառուցվածքային օբյեկտում, մեկ խանութում, վնասվել է 32 տրանսպորտային միջոց։
«Բելգորոդի շրջանում Մալինովկա, Օկտյաբրսկի, Բոչկովկա, Ռեպնոյե, Սալտիկովո և Չայկի գյուղերը 17 անօդաչուների հարձակման են ենթարկվել, որոնցից 12-ը խոցվել ու ճնշվել են։ Ուստինկա գյուղում անօդաչուով մեքենային հասցված հարվածից մեկ տղամարդ է զոհվել։ Նա տեղում մահացել է ստացած վնասվածքներից։ Օկտյաբրսկի գյուղում երկու վիրավորները հոսպիտալացվել են։ Բորիսովսկի շրջանի Գրուզսկոյե գյուղում անօդաչուի հարձակման հետևանքով ենթակառուցվածքային օբյեկտ է վնասվել», – գրել է Գլադկովը Telegram–ի իր ալիքում։
Նա հավելել է, որ Վալույսկի շրջանում 12 անօդաչուի հարձակման է ենթարկվել չորս բնակավայր, որոնց ուղղությամբ երեք զինամթերք է արձակվել, Վոլոկոնովսկի շրջանին 10 անօդաչու է հարվածել։
Մարզպետի խոսքով՝ Կրասնոյարուժսկի շրջանում արձակվել է յոթ զինամթերք և 14 անօդաչու թռչող սարք է կիրառվել, Ռակիտյանսկի շրջանում անօդաչուներով երկու գրոհ է եղել, որոնց հետևանքով ավտոբուսին հասցված հարվածից երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել։
Շեբեկինո քաղաքը և հինգ գյուղեր ենթարկվել են 39 անօդաչուների հարձակման։
«Գրայվորոնի քաղաքային շրջանում Գրայվորոն քաղաքի, Խոտմիժսկ գյուղի, Գլոտովո, Գոլովչինո, Գորա-Պոդոլ, Դոբրոյե, Դունայկա, Զամոստյե և Նովոստրոևկա-Պերվայա գյուղերի, ինչպես նաև Մասիչևո խուտորի վրա 24 անօդաչու թռչող սարքի հարված է եղել, որոնցից յոթը խոցվել են։ Դորոգոշչ գյուղում անօդաչուի հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել։ Դոբրոյե և Գորա-Պոդոլ գյուղերում վիրավորված երկու կանայք տեղափոխվել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», – հայտարարել է Գլադկովը։
2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզի ողջ տարածքում ահաբեկչական սպառնալիքի բարձր (դեղին) մակարդակ է սահմանվել։