Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերի դրոնը Գորլովկայում խանութի է հարվածել

Գորլովկա. Արխիվային լուսանկար
Հարվածի հետևանքների մասինառայժմ տեղեկություններ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինական ԱԹՍ-ն Դոնեցկի Հանրապետության Գորլովկա քաղաքում հարված է հասցրել խանութներից մեկին։ Այս մասին հայտնել է քաղաքապետ ԻվանՊրիխոդկոն։
«Ուկրաինացի ահաբեկիչների դրոնը հարվածել է քաղաքի Նիկիտովյան շրջանի Ստալսբիտ ավանում գտնվող խանութին», - գրել է նա իր տելեգրամյան ալիքում:
Հարձակման հետևանքների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։