ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը կուզենար հրավիրվել Հայաստանի հավաքական և հույս ունի, որ այն 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ կանցնի։ Այս մասին ֆուտբոլիստն ասել է Metaratings.ru պարբերականին։
Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ Ռուսաստանի կամ Հայաստանի հավաքականի կազմում իր խաղալու հարցը դեռ բաց է մնում։
«Հունգարիայի և Իռլանդիայի հետ խաղերում պարտություն գրանցվեց չիրացված պահերի համար, և, հավանաբար, կենտրոնացվածության պակասի պատճառով։ Բարսեղյանը կարմիր քարտ ստացավ Իռլանդիայի հետ խաղում։ Միշտ դժվար է խաղալ ավելի փոքր կազմով։ Հիմա կարևորը մնացած խաղերի վրա կենտրոնանալն ու դրանցում հաղթանակ տանելն է։ Հայաստանը շատ լավ ֆուտբոլիստներ ունի։ Ես հավատում եմ, որ նրանց մոտ ամեն ինչ կստացվի։ Հայ ժողովուրդն արժանի է այնպիսի նվերի, ինչպիսին է խոշոր մրցաշարին մասնակցելը։ Նոյեմբերին տոնում եմ ծննդյանս օրը, և շատ հաճելի կլիներ, եթե Հայաստանի հավաքական կանչեին», – ասել է Ծառուկյանը։
Նշենք, որ Վալերի Ծառուկյանը «Նիժնի Նովգորոդ» է տեղափոխվել 2024 թվականի հունվարին։ Նրա պայմանագիրը նախատեսված է երեքուկես տարվա համար։ 2024/2025 մրցաշրջանում Ծառուկյանը թիմի կազմում անցկացրել է 19 խաղ, որոնցում չորս գոլ է խփել և մեկ գոլային փոխանցում կատարել։