Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ զորքերը վերահսկողության տակ են վերցրել Պեսչանոյե, Տիխոյե և Պրիվոլյե բնակավայրերը

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերի Պեսչանոյե, Տիխոյե և Պրիվոլյե բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«ՌԴ զինուժն ազատագրել է Խարկովի մարզի Պեսչանոյե և Տիխոյե, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզի Պրիվոլիե բնակավայրերը», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում նաև նշվում է՝ «ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների նկատմամբ Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների՝ հոկտեմբերի 11-17-ը Ռուսաստանի Զինված ուժերը զանգվածային և 7 խմբային հարվածներ են հասցրել ցամաքային և օդային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքերով, այդ թվում՝ «Կինժալ» հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռներով, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ներով»:
Հարվածների արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, Ուկրաինայի ԶՈւ սպասարկող տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները, զինամթերքի պահեստները, մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքման, պահպանման և գործարկման վայրերը, ուկրաինական զինված կազմավորումների, ազգայնականների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։