ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ պատվիրակությունը ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ է անում դատապարտել Կիևի ռեժիմի կողմից ՌԻԱ Նովոստիի լրագրող Իվան Զուևի սպանությունը:
«ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարության ուշադրությունն ենք հրավիրում այս հանցագործության վրա և գլխավոր տնօրենին կոչ ենք անում ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի և Գործադիր խորհրդի համապատասխան որոշումների համաձայն դատապարտել ռուս լրագրողի սպանությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 15–ին Զապորոժիեի մարզում լրագրողական առաջադրանք կատարելիս զոհվել է ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Իվան Զուևը, մեկ ուրիշ ռազմական թղթակից` Յուրի Վոյտկևիչը, ծանր վիրավորում է ստացել։
Ավելի վաղ Կիևի ռեժիմի զոհ էին դարձել ՌԻԱ Նովոստիի թղթակիցներ Անդրեյ Ստենինը և Ռոստիսլավ Ժուրավլյովը: