Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ Բրյանսկի մարզում ավտոմեքենային անօդաչուի հարվածի հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Բրյանսկի մարզի Սուզեմկայի շրջանի Շիլինկա գյուղում քաղաքացիական ավտոմեքենային FPV-դրոնների հարվածի հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Սուզեմկայի շրջանի Շիլինկա գյուղի վրա։ Ընթացքի մեջ գտնվող քաղաքացիական մեքենային FPV-դրոնների հասցրած թիրախային հարվածի հետևանքով, ցավոք, խաղաղ բնակիչ է վիրավորվել: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացել է անհրաժեշտ բուժօգնություն», - ասվում է հաղորդագրության մեջ։
Տեղում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։