Հունգարիայում ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստումն ընթանում է ամբողջ թափով. Օրբան

ԱՄՆ նախագահը Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի ընթացքում առաջարկել է հանդիպում անցկացնել Բուդապեշտում: Ռուսաստանի նախագահը հավանություն է տվել այդ գաղափարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Հունգարիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել են և ընթանում են ամբողջ թափով:
«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի խաղաղ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։ Հունգարիան խաղաղության կղզի է»,-գրել է Օրբանը X սոցցանցում։
Հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև: ԱՄՆ նախագահն առաջարկել է հանդիպել Բուդապեշտում, և ՌԴ հավանություն է տվել այդ գաղափարին: