ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին քահանա, կաթողիկոսի նախկին գավազանակիր Հայր Աղան Երնջակյանի` համացանցում տարածվող ձայնագրությունը քննության առարկա կդարձնի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին գլխավոր դատախազությունից։
«Համացանցում տարածված ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա»,- ասել են Դատախազությունից։
Հիշեցնենք, որ համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ ենթադրաբար Աղան աբեղա դժգոհում է, որ իրեն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի: Ձայնագրությունում Աղան աբեղա Երնջակյանը Նաթան սրբազանին դժգոհում էր նաև Կաթողիկոս` իր համար ընտրված ծառայության վայրից. Վեհափառը որոշել էր, որ նա պետք է ծառայի Վանաձորում։