Ասուլիս` նվիրված ՀՀ–ում ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման նոր նախագծին

Sputnik
2025 թվականի հոկտեմբերի 21-25-ը Ծաղկաձոր քաղաքում որակավորման բարձրացման ծրագիր կանցկացվի։
«Հայաստանում ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների համար որակավորման բարձրացման դպրոցը» կազմակերպվել է Ռոսսոտրուդնիչեստվոյի և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Առաջին անգամ ռուսաց լեզվի և գրականության 80 ուսուցիչներ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից հնարավորություն կունենան զարգացնելու հաղորդակցական և ստեղծագործական կարողությունները:
Նախագծի նպատակների, խնդիրների և բովանդակության մասին հոկտեմբերի 20-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն.
Հայաստանի Հանրապետությունում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը,
Հայաստանի Հանրապետությունում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության գլխավոր մասնագետ-փորձագետ Այգուլ Շամսուտդինովան,
Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի լեզվի և մինչհամալսարանական ուսուցման գծով պրոռեկտոր Իգոր Պուտինցևը:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։