Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից առաջ կզրուցի Պուտինի հետ. ԶԼՄ

ԱՄՆ նախագահի հանդիպումը Զելենսկու հետ նախատեսված է հոկտեմբերի 17-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հեռախոսով կզրուցի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Axios»–ը` հղում անելով իր աղբյուրին:
«Թրամփը հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ` քննարկելու ուկրաինական հակամարտությունը», - ասվում է հրապարակման մեջ:
Զրույցը տեղի կունենա ԱՄՆ նախագահի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից առաջ. հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 17-ին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ գրեթե որոշում է կայացրել Ուկրաինային «Tomahawk» թևավոր հրթիռների հնարավոր մատակարարման հարցում, սակայն կցանկանար հասկանալ, թե ինչպես է Կիևը օգտագործելու դրանք: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Կիևի կողմից «Tomahawk»-ների կիրառումը կվնասի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները: Նա նշել է, որ այդ հրթիռներն Ուկրաինայում օգտագործելն անհնար է առանց ամերիկացի զինծառայողների անմիջական մասնակցության։
Թրամփը հայտարարել է, որ մինչև Պուտինի հետ 1–ին հանդիպումը Ուիտկոֆը ոչինչ չգիտեր ՌԴ–ի մասին