Հայտնի են ՌԴ-ից ՀՀ ժամանած ամուսինների դաժան սպանության մանրամասները

Կոտայք. Արխիվային լուսանկար
Զովաշենում սպանված Մարինե Հայրապետյանը ՌԴ–ից Հայաստան էր եկել արձակուրդի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Արամուսում և Զովաշենում համայնքներում օրերս սպանված 4 անձանցից մեկը Ռոստովում ապրող հայտնի էնդոկրինոլոգ Մարինե Հայրապետյանն էր։
Հոկտեմբերի 12-ին հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ դաշտում, հայտնաբերվել են ամուսիններ Արմենուհի Ղ.-ի և Գևորգ Ղ.-ի մարմինները՝ հրազենային և եղանի հարվածի հետքերով։ Ավելի ուշ հանցագործը ձերբակալվել էր։ Հոկտեմբերի 14-ին էլ հայտնի էր դարձել, որ այդ նույն տղամարդը Զովաշենում էլ ևս 2 անձի է սպանել՝ Մարինե Հայրապետյանին ու Վահե Մարտիրոսյանին։ Նույն օրը քննչական կոմիտեն հայտնել էր, որ ամուսիններին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել ու նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Զովաշենում սպանված 44-ամյա Մարինե Հայրապետյանը ՌԴ–ից Հայաստան էր եկել արձակուրդի ժամանակ։ Իսկ Վահե Մարտիրոսյանը, որն ավելի վաղ վերանորոգել էր Հայրապետյանի բնակարանի կահույքը, խնդրել է խորհրդատվություն տրամադրել հիվանդ մորը: Վահեի մոր մոտ գնալու ճանապարհին նրանց կանգնեցրել է 61-ամյա մարդասպանը, սպանել, վերցրել մեքենան ու հեռացել:
Մարինայի անհետացման մասին հայտնի է դարձել միայն մեկ օր անց, երբ հարազատներն ահազանգել են և դիմել ոստիկանություն: Որոշ ժամանակ անց հանցագործին ձերբակալել են. նրան գտել են գողացված մեքենայում զենքով հանդերձ։