ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոն արդեն երեք շաբաթ Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Տուլոն քաղաքի հիվանդանոցում է։ Այս մասին հայտնում է «Nice-Matin» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Մեր տեղեկություններով՝ Բրիժիտ Բարդոն արդեն երեք շաբաթ գտնվում է Սեն-Ժանի մասնավոր հիվանդանոցում։ Նա, մասնավորապես, վիրահատության է ենթարկվել ծանր հիվանդության պատճառով», - ասվում է հրապարակման մեջ։
Թերթի տվյալներով՝ 91-ամյա դերասանուհուն կարող են դուրս գրել մի քանի օրից, սակայն նրա վիճակը դեռևս մտահոգիչ է։