Պատվաստումներն ամբողջովին պաշտպանո՞ւմ են վարակներից. Օնիշչենկոյի պատասխանը

Օնիշչենկոյի խոսքով՝ իմունային համակարգի պահպանման համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Աշնանային ու ձմեռային վիրուսներից լիովին պաշտպանվելու համար պատվաստվելուց բացի անհրաժեշտ է պահպանել առողջությունը՝ հրաժարվելով վնասակար սովորություններից։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակոնֆերանսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։
«Պատվաստումից բացի, մարդիկ պետք է համակարգված աշխատեն և հոգ տանեն իրենց առողջության մասին։ Ամենից առաջ պետք է աջակցել սեփական իմունային համակարգին՝ ճիշտ սնվելով, մարզվելով և խուսափելով ալկոհոլի չարաշահումից», - ասաց Օնիշչենկոն՝ պատասխանելով ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգության մասին հարցին։
Ակադեմիկոսի խոսքով` բժշկական միջավայրում կարծում են, որ ցանկացած պատվաստանյութ ապահովում է մոտավորապես 60% պաշտպանություն։ Հարբուխի դեմ պատվաստանյութերի դեպքում նվազագույն պաշտպանության մակարդակը 80% է։
Ընդ որում, մարդկանց մոտավորապես 5%-ը ընդհանրապես զուրկ է իմունային հիշողությունից, ինչը նշանակում է, որ պատվաստումից հետո օտար հակածինների նկատմամբ հակամարմիններ նրանց մոտ չեն արտադրվում։
Իմունային համակարգն ամենաշատը թուլանում է 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ։
Մինչև 2026-ի ընտրությունները ՀՀ–ում պարտադիր բուժապահովագրության մասին չեն խոսի. Օնիշչենկո