Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Ալեքսեևկան. ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Ալեքսեևկա գյուղը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Արևելք» զորախմբի ստորաբաժանումները շարունակել են խորանալ հակառակորդի պաշտպանության մեջ և ավարտել են Դնեպրոպետրովսկի մարզի Ալեքսեևկա գյուղի ազատագրումը», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։