ՆԱՏՕ-ն չի խոցի վտանգ չներկայացնող ռազմական ինքնաթիռները. Ռյուտե

Մարկ Ռյուտեն տվյալ հայտարարությունն արել է Բրյուսելում դաշինքի անդամ երկրների օդային պաշտպանությունն ամրապնդելու միջոցառումների վերաբերյալ քննարկումների ֆոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ՆԱՏՕ-ն իր օդային տարածքում չի խոցի ռազմական ինքնաթիռները, եթե դրանք ուղղակի սպառնալիք չներկայացնեն։ Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք մտադրություն չունենք ՆԱՏՕ-ի օդային տարածքում ինքնաթիռներ խփել, եթե դրանք վտանգ չեն ներկայացնում», - ասել է Ռյուտեն։
Ռյուտեն վստահեցրել է, որ հակառակ դեպքում դաշինքի զինված ուժերը «ունեն որոշումներ կայացնելու համար բոլոր անհրաժեշտ լիազորությունները, որպեսզի ինքնաթիռներն այլևս սպառնալիք չներկայացնեն»։
«Դուք հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ», - հավելել է նա։
ՆԱՏՕ-ի հարավային թևը Թուրքիայի առաջնորդության կարիքն ունի. Ռյուտե
Նշենք, որ Մարկ Ռjուտեն տվյալ հայտարարությունն արել է Բրյուսելում դաշինքի անդամ երկրների օդային պաշտպանությունը ամրապնդելու միջոցառումների վերաբերյալ քննարկումների ֆոնին։